Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Charlie Hebdo-ն ծաղրել է Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Charlie Hebdo-ն ծաղրել է Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
11.01.2015 | 21:02

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է երեք լուսանկարներ, որ ներկայացնում են Charlie Hebdo-ի ծաղրանկարիչների անդրադարձը Հայոց ցեղասպանության ժխտողականությանը:
Ծաղրանկարներն արել են Ստեֆան Շարբոնիեն (Charb), Բեռնար Վերլակը (Tignous) և Ռենալ Լուզիեն (Luz):
Առաջին ծաղրանկարում Օսմանյան կայսրության զինվորը հարցնում է գեներալին.
- Ցեղասպանություն չենք իրականացնում, չէ՞:
- Այսօր՝ այո, սակայն մեկ դար հետո այն կլինի Դյուդոնի կատակ:

Luz-ի ծաղրանկարը, որը հրապարակվել էր 2015-ի հունվարին, հղում է անում վերջերս ֆրանսիացի կատակերգու Դյուդոնի խոսքերին, թե՝ «Հայոց ցեղասպանությունը այնքան իրական է, որքան Սանտա Կլաուսը»:
Մյուս ծաղրանկարում, որի հեղինակը Charb-ն է, կա գրառում. Թուրքական բանակը սպանում է 35 քուրդ գյուղացիների, որոնցից մեկն ասում է. «Ինչ-որ բան սխալ է: Մեզ շփոթել են հայերի հետ»:



Ծաղրանկարը հրապարակվել է 2015-ին, երբ լուրեր տարածվեցին, թե Թուրքիան հարձակվել է քուրդ գյուղացիների վրա՝ #SaveKobane միջազգային արշավին աջակցելու փոխարեն:
Մյուս ծաղրանկարում Tignous-ը պատկերում է Գեզի այգու պահպանության բողոքի ակցիաների ճնշումը՝ զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության հետ:


Ռեջեփ Թայիբ Էրդողանը թուրքական ոստիկանությանն ասում է. «Կարող եք կրակել. պատկերացրեք՝ հայ են»:

Դիտվել է՝ 1751

Մեկնաբանություններ